Այնուամենայնիվ, ես էլ որոշեցի կարծիք հայտնել ՄԱԿ-ի երեկվա անվտանգության խորհրդի նիստից։
Անկեղծ ասած, այլ բան չէի սպասում։
Մի պահ պատկերացրեք, որ Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է, և քննվում է, օրինակ, Բոլիվիա-Պարագվայ հակամարտությունը։ Հայաստանի ներկայացուցիչը երկու կողմերին կոչ կաներ գնալ բանակցությունների և խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։
Այո՛, հայ «առաջադեմ» գործիչներ, սա է ձեր երազանքի միջազգային հանրությունը։ Ահա թե ինչ է ասել միջազգային կոչվող հանրության ականավոր ներկայացուցիչ Ուինստոն Չերչիլը․ «Ազգերը, որոնք պատրաստ են կռվելու, նորից վեր են հառնում, բայց նրանք, որոնք հնազանդորեն հանձնվում են, նրանց վերջը եկել է»։
Ավետիք Իշխանյան